Ֆրանսիացի զինվորականները Մակրոնին նախազգուշացնում են քաղաքացիական պատերազմի մասին

Zinvorakanneri zgushacum

 Ֆրանսիական Valeurs actuelles շաբաթաթերթը հրապարակել է ֆրանսիացի զինվորականների ուղերձը, որոնք հանդես են եկել ի պաշտպանություն պաշտոնաթող գեներալների` երկրի իշխանություններին հղած բաց նամակի: Նամակի հեղինակները, որոնց անունները չեն նշվում, դատապարտել են Ֆրանսիայի իշխանությունների արձագանքը պաշտոնաթող գեներալների նամակին, որոնք հայտարարել են երկրում քաղաքացիական պատերազմի վտանգի մասին՝ կապված իսլամիստների և ավազակախմբերի հետ: 
«Նրանց վերաբերվել են որպես ապստամբների, երբ նրանց միակ մեղքը սերն է իրենց երկրի հանդեպ: Մենք մեր քաղաքներում և գյուղերում բռնություն ենք տեսնում. մենք տեսնում ենք, որ Ֆրանսիայի և նրա պատմության նկատմամբ ատելությունը սովորական է դառնում»,- ասված է նամակում։ 
 «Գործե՛ք. խոսքը մեր և ձեր երկրի գոյատևման մասին է»,- կոչ են արել նրանք։ 
 Պաշտոնաթող 20 գեներալի ստորագրած առաջին նամակը հրապարակվել է ապրիլին:  Նամակում խոսվում է քաղաքացիական պատերազմի սպառնալիքի մասին, որը կարող է վերաճել լարվածության և հասարակության պառակտման։ Ֆրանսիայի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ Ֆրանսուա Լեկուենտրը Le Parisien թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ բաց նամակի հեղինակների դեմ պատժամիջոցներ են կիրառվելու։

 

auroranews.am

Ձեզ կեհաքրքրի...