ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՄԵՆ ՕՐ ՊԻՏԻ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ ԶԳԱ, ՔԱՆԻ ԴԵՌ ՉԻ ԼՔԵԼ ԵՐԿԻՐԸ

piti

 Մեր ակցիայի գլխավոր նպատակն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ամեն օր պիտի զգա անհանգստություն, քանի դեռ նա չի լքել մեր երկիրը, իսկ եթե մնում է մեր երկրում, ապա անպայման պիտի լինի բանտում։ Այս մասին քիչ առաջ ԱԺ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատագրում» շարժման անդամներից մեկը։ Հիշեցնենք՝ շարժումը հերթական ակցիան էր նախաձեռնել՝ այս անգամ Փաշինյանի պատկերով փուչիկներով, որոնք բաց թողեցին Բաղրամյանում, որպեսզի մեքենաների տակ հայտնվելուն պես պայթեն։ 

«Մենք կոչ ենք անում դրսում ապրող մեր հայրենակիցներն։ Ժողովուրդ, էդ գումարային փոխանցումներով մեր երկիրը չենք փրկելու։ Ամբողջ խնդիրը այն է, որ Հայաստանը այսօր ծնկի է բերված ներքին թուրքի կողմից՝ արտաքին թուրքի ձեռքերով։ Խնդրում եմ, որ բոլորդ գաք, մեր երկիրն այս ծնկի եկած վիճակից հանենք, ես գիտեմ՝ դուք ինչ եք զգում, ես էլ եմ 10 տարի ապրել Պետերբուրգում։ Էն ժամանակ, որ դրսում թուրք կամ ադրբեջանցի էի տեսնում, ես գլուխս հպարտ անցնում էի, իրենք՝ կախում, իսկ հիմա վստահ եմ՝ էլ այդպես չէ»,- ասաց ակցիայի մասնակիցը։

hrapark.am

Ձեզ կեհաքրքրի...