Ձեռքերդ հեռու՛ Դատավոր Դավիթ Գրիգորյանից. Ռուբեն Մելիքյան
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.
«Ձեռքերդ հեռու՛ Դատավոր Դավիթ Գրիգորյանից։
Իշխանությունները կարծեք թե որոշել են պատժել բոլոր իսկական դատավորներին՝ արդարատատության նախարարի ձեռամբ «պաչկայով» կարգապահական վարույթներ հարուցելով։ Այդ վարույթների թվում ամենազավեշտալիներից մեկը Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հարուցված վարույթն է՝ մի հարցազրույցում դատավոր Դանիբեկյանի վարույթում գտնվող մի գործով իբրև թե կարծիք հայտնելու համար։ Մինչդեռ դատավորը ՀԱՏՈՒԿ հրաժարվել է կարծիք հայտնելուց՝ նշելով, որ իրավունք չունի կարծիք հայտնել…
Գժվել ե՞ք…
Ձեռքերդ հեռու՛ Դատավոր Դավիթ Գրիգորյանից»։