«Եղել են տականքներ, որոնք առաջինն են փախել. երեխեքին խաբելով մտցրել են մսաղաց, կոտորել, ինչի՞ համար…»
«Լույսի ճրագ» ՀԿ հիմնադիր Արսեն Ղուկասյանը պատերազմում կորցրել է 44-ամյա եղբորը, իսկ եղբոր որդին, ով նորակոչիկ էր, անհետ կորած է: Վերջին տեղեկությունը, որն ունի Արսեն Ղուկասյանը տղայից, այն է, որ խումբը շրջափակման մեջ է հայտնվել: Այս լուրը հորեղբորն անձամբ հայտնել է զինծառայողը:
Արսեն Ղուկասյանը ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում հայտարարեց՝ քանի որ իշխանությունները իրական թվերը չեն ասում գերիների, զոհերի և անհետ կորածների վերաբերյալ, ծնողներն իրենց նախաձեռնությամբ են փորձելու պարզել, թե, օրինակ, քանի անհետ կորած ունենք: «Լույսի ճրագ» ՀԿ-ն սկսելու է համակարգման աշխատանք՝ պարզելու իրական պատկերը:
«Իրենք թող սպասեն էլ ավելի մեծ պայթյունների. 150-200 մարմին ընդհանրապես չեն գտնելու: Դրան ի՞նչ են պատասխան տալու»:
Անդրադառնալով մեղավորների փնտրտուքին, գեներալներ-քաղաքական իշխանություն փոխադարձ մեղադրանքներին՝ Արսեն Ղուկասյանը նշեց.
«Հիմա որ իրենց լսում ես՝ գեներալները սուրբ են, կառավարությունը սուրբ է, մեղավոր դուրս եկան մեր տղերքը…»: