Հայաստանը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար. Թուրքիայի խորհրդարանի խոսնակի մտացածին հայտարարությունը

Turq

 Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ Հայաստանը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար

Նման հայտարարությամբ վերջինս հանդես է եկել «Խորհրդարանների դերը միջազգային խաղաղության և կայունության ամրապնդման հարցում» խորագրով տեսաժողովի ժամանակ, որը կազմակերպվել է Թուրքմենստանի նախաձեռնությամբ:

«Թուրքիան Հայաստանն ընկալում է որպես պետություն, որը չմտածված է գործում և վտանգ է ներկայացնում Ադրբեջանի ու, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի համար:

Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին ոչ միայն երկու երկրի բարեկամության և եղբայրության ցուցանիշ է, այլև Բաքվի դիրքորոշման արդարացիության վկայությունը տարածաշրջանային խաղաղության սպառնալիքի ֆոնին»,- ընդգծել է Շենթոփը:

auroranews.am

Ձեզ կեհաքրքրի...