Գյումրիում բախվել են Mercedes E124-ն ու Mercedes C200-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր.

Avtovtar

 Այսօր՝ ապրիլի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի 9/1 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչներ, 30-ամյա Էդիկ Պետրոսյանի վարած Mercedes E124 և 33-ամյա Գեորգի Պողոսյանի վարած Mercedes C200 մակնիշի ավտոմեքենաները:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Պողոսյանի ուղևոր,  Գյումրիի բնակիչ, 60-ամյա Ալեքսան Պողոսյանը տեղում մահացել է, իսկ ժամը 01:45-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի  բաժին հաղորդում է ստացվել, որ  նշված ավտովթարի հետևանքով իրեց մոտ են տեղափոխվել Գյումրիի բնակիչներ, 27-ամյա Անահիտ Մարկոսյանը և վարորդ Գ. Պողոսյանը:   Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները  քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենաներից  դուրս են բերել  վիրավորներին, ապա մահացածի դին մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային, իսկ հետո հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազաբալոնների փականները:  Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ  վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Վաչե Մալաքյանի  գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մուշի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հ. Մկրտչյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Վ, Սամվելյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Դավիթ Ասատրյանն ու  Նաիրի Գասպարյանը, սակայն, երբ դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են քաղաքացու մահը, տեղում արդեն սկսել են աշխատել քննիչները:

shamshyan.com

Ձեզ կեհաքրքրի...