Դաշնակցականները որոշել են ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում խուլիգանությու՞ն անել. Civic

dashnakcutyuny

 Երեկ Քննչական կոմիտեի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը կոչ էր անում, որպեսզի ապրիլի 24-ին արգելեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Ծիծեռնակաբերդ։

Civic.am-ի աղբյուրը Դաշնակցությունում կայքին հայտնել է, որ  դաշնակցական երիտասարդները պատրաստվում են այսօր՝  ապրիլի 23-ին, ավանդական ջահերով երթի ժամանակ, գնալ Ծիծեռնակաբերդ և գիշերը մնալ այնտեղ, իսկ առավոտյան որոշել են վարչապետի  ճանապարհը փակել, հայհոյանքներ տեղալ, վեճեր հրահրել և սադրիչ բնույթի այլ գործողություններ կատարել։

Ըստ էության, կարելի է ասել՝ դաշնակցականները որոշել են ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանութան օրը,  խուլիգանություն անել՝ հաշվի չառնելով, թե ինչ անցանկալի հետևանքներ դա կարող է  առաջացնել, թե՛ ներսում, թե՛ դրսում։

Ձեզ կեհաքրքրի...