Թուրքիայում ցեղասպանությունը ժխտող միջազգային գիտաժողով կանցկացվի

turqiaum

Թուրքիայի նախագահականի համակարգմամբ ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանությունը ժխտող միջազգային գիտաժողով կանցկացվի: Ըստ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հայտարարության՝ գիտաժողովը կանցկացվի 3 տարբեր պանելային քննարկումներով։ Դրանք կունենան իրենց ղեկավարներն ու առանձին խորագրերը:

Առաջինը կունենա «1915-ի իրադարձություններն ու հայկական հարցը պատմական գործընթացում» խորագիրը ու կանցկացվի Թուրքիայի պալատների ու բորսաների միության Տնտեսագիտական ու տեխնիկական համալսարանի ռեկտոր Յուսուֆ Սարընայի ղեկավարությամբ: Այս պանելի հիմնական բանախոսներից է լինելու նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավոր խորհրդական Սեյիթ Սերթչելիքը, ով հայտնի ցեղասպանությունը ժխտող մի շարք կոնֆերանսների կազմակերպմամբ:

«1915-ի դեպքերը միջազգային իրավունքի տեսանկյունից» խորագրով 2-րդ պանելային քննարկմանը մասնակցելու է ԱՄՆ-ում հայերի կողմից բացված դատավարությունների ժամանակ թուրքական կողմի համար փաստաբանի ծառայություններ մատուցած Դեյվիդ Սոլցմանը և այլ իրավաբաններ:     

Երրորդ «1915-ի դեպքերի անդրադարձը մեր օրերի վրա և ապագայի հեռանկարները» խորագրով պանելային քննարկմանը մասնակցելու են Թուրք-ամերիկյան կազմակերպությունների նախկին նախագահ Էրգյուն Քըրլըքովալըն, Հարավարևելյան Եվրոպայի ու Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի (Գերմանիա) տնօրեն Քրիստիան Յոհաննես Հենրիխը և այլոք:

Նշվում է, որ բացի Թուրքիայից գիտաժողովին մասնակցելու են ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից ու Իռլանդիայից:

 

ermenihaber.am

 

Ձեզ կեհաքրքրի...