Արեգակնային վահանակների առավելությունները

Aregak

Առաջին առավելությունը էներգիայի աղբյուրի անսպառ լինելն է և մատչելիությունը: Արևը աշխարհի գրեթե ցանկացած վայրում է և մոտ ապագայում նրա էներգիան ​​չի պակասելու:

Արեգակնային վահանակների երկրորդ առավելությունը նրանց էկոլոգիապես մաքուր լինելն է: Յուրաքանչյուր սպառող, ով պայքարում է իր հարազատ մոլորակի մաքրության համար, իր պարտքն է համարում գնել էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուրներ, ինչպիսիք են արևային մարտկոցները: Մարտկոցներն ինքնին էկոլոգիապես մաքուր են, բայց դրանց արտադրության, ինչպես նաև մարտկոցների, էլեկտրակայանների և տարբեր հաղորդիչների արտադրության մեջ օգտագործվում են շրջակա միջավայրը աղտոտող թունավոր նյութեր:

Ի դեպ արևային մարտկոցները շատ ավելի մաքուր և արդյունավետ են համեմատած հողմային տուրբինների հետ:

Նրանք ընդհանրապես ձայն չեն հանում:

Մարտկոցի մաշումը շատ դանդաղ է, քանի որ շարժվող մասեր չկան, քանի դեռ համակարգում չեք օգտագործում կրիչներ, որոնք արևային էներգիան դարձնում են էներգիայի աղբյուր: Այնուամենայնիվ, նույնիսկ նման համակարգով արևային մարտկոցները կարելի է օգտագործել մինչև 25 տարի կամ ավելի: Միայն այս ժամանակահատվածից հետո, իհարկե եթե մարտկոցները բարձրորակ են, դրանց արդյունավետությունը սկսում է ընկնել, և աստիճանաբար դրանք պետք է փոխարինվեն նորերով:

Տեղադրելով ձեր տան համար այդպիսի էներգիայի աղբյուր, այլևս անհանգստանալու կարիք չի լինի, որ կզրկվեք

էլեկտրամատակարարումից տեխնիկական պատճառներով: Գների հանկարծակի բարձրացման կամ այլ խնդիրներից ևս կձերբազատվեք:

Արևային էլեկտրակայանի տեղադրումից հետո դուք անվճար էներգիա կստանաք: Իհարկե, նախ որոշակի

ժամանակահատվածի համար հարկավոր է մարել ներդրումը:

Արեգակնային էլեկտրակայանների մեկ այլ առավելությունը մասշտաբայնությունն է: Մնում է միայն տեղադրել ձեզ հասանելի տարածքում: Առավելություններից մյուսը մարտկոցների մոդուլյարությունն է, որը անհրաժեշտության դեպքում թույլ է տալիս հեշտությամբ բարձրացնել համակարգի հզորությունը: Դուք պարզապես պետք է ավելացնեք նոր արևային մարտկոցներ և դրանք միացնեք համակարգին: Այնուամենայնիվ արևային էլեկտրակայանների այս առավելությունները ունեն նաև էական խնդիր, այն է՝ մեծ տարածքների շարունակական վերազինման անհրաժեշտություն:

Արեգակնային վահանակը չի սպառում որևէ վառելիք, ինչը նշանակում է, որ դուք չեք մտահոգվի վառելիքի գների, ինչպես նաև վառելիքի պաշարների մասին: Արեգակնային վահանակների առավելություններից է նաև էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումը:

Արեգակնային վահանակների թերությունները

Չնայած վերը նշված բոլոր առավելություններին, մարտկոցներն ունեն նաև շատ թերություններ, որոնք պետք է գնահատել էներգիայի աղբյուր ընտրելիս: Գնելուց առաջ անհրաժեշտ է հասկանալ բոլոր թերությունները: Մի շարք պատճառներով, արևային մարտկոցներն ավելի հաճախ օգտագործվում են ոչ թե որպես հիմնական, այլ որպես օժանդակ աղբյուր:

Առաջին թերությունը սկզբնական մեծ ներդրման անհրաժեշտությունն է: Բացի այդ, էլեկտրական ցանցում արևային մարտկոցներով ներդրումները վերադարձնելու ժամանակահատվածը շատ անորոշ է, քանի որ ամեն ինչ կախված է գործոններից, որոնք կախված չեն սպառողից:

Թերույուններից է նաև արդյունավետության ցածր մակարդակը: Արևային վահանակի մեկ քառակուսի մետրը

արտադրում է ընդամենը մոտ 120 վտ էներգիա: Նման էներգիան բավարար չէ նույնիսկ նոութբուքի վրա նորմալ աշխատելու համար: Արևային մարտկոցները զգալիորեն ցածր արդյունավետություն ունեն համեմատած ավանդական էներգիայի աղբյուրների հետ` մոտ 14-15%: Այնուամենայնիվ, այս թերությունը շատ համեմատական է, քանի որ նոր տեխնոլոգիաները անընդհատ մեծացնում են այս ցուցանիշը, և զարգացումը կանգ չի առնում:

ԱՊՀ երկրներում արևային մարտկոցները բավականին թանկ են, քանի որ պետությունը չի աջակցում էներգիայի նման աղբյուրների գնմանը:

Մեկ այլ թերություն` աշխատանքի արդյունավետությունն է` կախված եղանակային պայմաններից և կլիմայից:

Օրինակ՝ ամպամած եղանակի կամ մառախուղի ժամանակ արևային մարտկոցները կորցնում են իրենց արդյունավետությունը: Բացի այդ, ցածր ջերմաստիճանում, ձմռանը, արևային էներգիայի արդյունավետությունը նվազում է: Եվ եթե վահանակը լավ որակ չունի, ապա նույնը կարող է լինել բարձր ջերմաստիճանի դեպքում:

Մոլորակի տարբեր հատվածներում տարեկան արձակվում է տարբեր քանակությամբ արևային էներգիա: Հետեւաբար, արեգակնային համակարգի արդյունավետությունը կախված է ձեր տան գտնվելու վայրից, նաև օրվա ժամից, քանի որ

գիշերը արև չկա, ինչը նշանակում է, որ էներգիայի արտադրություն ևս լինել չի կարող:

Մարտկոցները չեն կարող օգտագործվել որպես էներգիայի աղբյուր՝ մեծ քանակությամբ էներգիա սպառող

սարքավորումների համար:

Արեգակնային էլեկտրամատակարարման համակարգը պահանջում է շատ օժանդակ սարքավորումներ: Էներգիայի կուտակման մարտկոցներ, ինվերտորներ, ինչպես նաև համակարգի տեղադրման հատուկ տարածք: Օրինակ, նիկել-կադմիումային մարտկոցները զգալիորեն կորցնում են իրենց էներգիան, երբ ջերմաստիճանը իջնում ​​է զրոյից ցածր աստիճանի:

Արևի էներգիայից ավելի շատ էներգիա ստանալու համար անհրաժեշտ են մեծ տարածքներ: Եթե ​ արդյունաբերական մասշտաբով արեգակնային էլեկտրակայանի մասին է խոսքը, ապա դրանք քառակուսի կիլոմետր են: Իհարկե, վահանակների ներքին օգտագործման դեպքում ձեզ նման տարածքներ պետք չեն լինի, բայց այնուամենայնիվ հաշվի առեք այս կետը, եթե ցանկանում եք ընդլայնել տարածքը:

Ձեզ կեհաքրքրի...