Հրազդան գետի ու հարակից տարածքների գլխավոր «բնակիչ» են դարձել լողացող շշերն ու անթիվ – անհամար աղբակույտերը
Հրազդան գետի ու հարակից տարածքների գլխավոր «բնակիչ» են դարձել լողացող շշերն ու անթիվ – անհամար աղբակույտերը
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Հրազդանի կիրճում՝ Հաղթանակ կամրջից մինչև Դավթաշենի կամուրջ հատվածի ամբողջ երկայնքով կազմակերպվել է շաբաթօրյակ:
Տարածքի մաքրման աշխատանքներին մասնակցել են «Երևանի Աղբահանություն և սանիտարական մաքրում» և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» հիմնարկների ավելի քան 550 աշխատակիցներ, քաղաքը սիրող մեծ ու փոքր բնակիչներ, քաղաքապետարանի աշխատակիցներ, Երևանի ավագանու անդամներ: