Զոհրաբյանը պահանջում է տալ Լելե Թեփեի օպերացիան կազմակերպած գեներալի անունը

Zohrabyan

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը պահանջում է տալ Լելե Թեփեի օպերացիան կազմակերպած գեներալի անունը:

Թող տան այն անբարո գեներալի անունը, ով կազմակերպել էր Լելե Թեփեի PR շոուն ընդամենը մի ստատուս գրելու համար: Քանի հարյուր երեխա զոհվեց: Ուրեմն՝ այդ գեներալը հիմա պետք է կալանավորվի և ենթարկվի քրեական պատասխանտվության: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորմ ու հավելեց, որ ըստ իր ունեցած տեղեկությունների՝ այդ օպերացիան Մովսես Հակոբյանը չի համակարգել: Բայց պատգամավորը մեկ այլ գեներալի անմեղության կանխավարկածն էլ չխախտեց:

Անդրադառնալով երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած Նիկոլ Փաշինյանի ելույթին Զոհրաբյանն ասաց, որ 

 Փաշինյանը արդեն  մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: 

«Փորձեց ստերով, մանիպուլյացիաներով քողարկել բոլոր հարցերը, որոնք քարոզարշավի ժամանակ տալու էին իրեն: Իրեն թվաց՝ կանխեց այդ հարցերը: Բայց երեկվա հայտարարություններով իրեն դրեց հերթական փակուղու մեջ», – նշեց պատգամավորը:

Զոհրաբյանը հարց բարձրացրեց՝ եթե ըստ Փաշինյանի, Օնիկ Գասպարյանը ստել է և ԱԽ նիստում նշված հայտարարությունը չի արել, ապա ինչո՞ւ Գասպարյանը պատասխանտվության չենթարկվեց կեղծ հայտարարության համար:

«Եթե երկրի գլխավոր գերագույն հրամանատարն ընդունում է, որ ինքն իմացել է՝ 44 օր մեր գեներալները վախկոտ, դասալիք են, ապա ինքը կիսում է վախկոտության, դասալքության և դավաճանության ողջ պատասխանատվությունը, որովհետև պատերազմի ժամանակ երկրի գերագույն գլխավոր հրամանատարն ինքն է եղել», – ասաց Զոհրաբյանը:

Ձեզ կեհաքրքրի...