ԳՇ պետի տեղակալ նշանակվեց մարդ, ում «արժանիքը» Մարտի 1-ի գործով ընկերների դեմ ցուցմունքն է

verlucaban

 «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Արշակ Կարապետյանի՝ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվելուն։

 ««Իրավունքի ուժով» ևս մեկ նշանակում՝ Արշակ Կարապետյանը, ով ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հետախուզության վարչության պետն էր և այն տապալելու համար հեռացրել էին, «տեղավորեցին» ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում։

Մարդ, ում վերջին տարիների միակ «արժանիքը» մարտի 1-ի արդեն տապալված գործով իր զինակից ընկերների դեմ ցուցմունքներ տալն էր ու այս իշխանություններին ներքաղաքական բնույթի ծառայություններ մատուցելը, պաշտոնի է նշանակվում։

Ու այս որակի, պատվի տեր մարդիկ բանակի հրամանատարությունում են նշանակվում։

ՊՆ-ում, ԳՇ-ում հետպատերազմյան փուլի այս նշանակումները բանակին ուղղված «կոնտռոլնի կրակոցի» են նման։

Սրանք ոչ միայն ավիրում են բանակը, այլ փորձում վերացնել բանակի վերականգման վերջին հնարավորությունները»,- գրել է նա։

Արշակ Կարապետյանը իրավունքի ուժով նշանակվել է ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնում:

Ձեզ կեհաքրքրի...