Ցավում եմ, որ լրատվության որակը մեր երկրում չի բարձրանում ցանկալի մակարդակի, չնայած դրա համար առկա են հնարավոր բոլոր պայմանները։ Լրատվամիջոցը կամ միտումնավոր աղավաղում է փաստերը, կամ չի տիրապետում տեղեկատվությանը. Արսեն Թորոսյան

Parzabanum

 Անդրադառնալով Factor.am կայքի թողարկած «487 մլն դրամ Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան բիզնեսին, 431 մլն դրամ՝ Խաչատուր Սուքիասյանի. Առողջապահության նախարարությունը առանց մրցույթի՝ մեկ անձից, գնումներ է կատարել» վերտառությամբ հոդվածին, հայտնում ենք, որ առողջապահության նախարարությունը ապահովագրական ընկերություններին «պատահար տեղի ունենալու դեպքում» բժշկական ծառայությունների դիմաց հատուցելու գործառույթ չի իրականացնում:

Պատահարի դեպքում ապահովագրական հատուցում իրականացվում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի դրույթներին համապատասխան՝ ապահովագրական ընկերությունների բյուրոյի կողմից:

Առողջապահության նախարարությունը կնքում է պայմանագրեր «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների (սոցիալական փաթեթ)» ձեռք բերման համար:

Լրատվամիջոցը կամ միտումնավոր աղավաղում է փաստերը, կամ չի տիրապետում տեղեկատվությանը, որ սոցիալական փաթեթի շահառուների բժշկական օգնությունն ու սպասարկումը ապահովագրական ընկերությունների կողմից կազմակերպվում է դեռևս 2017 թվականից, երբ Արսեն Թորոսյանը դեռևս առողջապահության նախարար չէր:

Ինչ վերաբերում է հոդվածում նշված «Առողջապահության նախարարությունը 2021 թվականի համար «հիվանդանոցային ծառայություններ» տողով չորս ապահովագրական կազմակերպության հետ կնքել է գնման պայմանագիր» ձևակերպմանը, ապա արձանագրենք, որ առողջապահության նախարարության և նյութում հիշատակված ապահովագրական ընկերությունների միջև 2021 թվականին կնքվել են պայմանագրեր` «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենք դրույթներին համապատասխան, ծառայությունների դիմաց ֆինանսավորումը պետական բյուջեի միջոցներով և ապահովագրական հատուցումներով իրականացնելու համար:

Ձեզ կեհաքրքրի...