Բացում եմ ֆբ էջս ու տեսնում միայն ինչ-որ հարսանիքի մասին տարաբնույթ ու տարատեսակ քննարկումներ, կարդում եմ ու ավելի տխրում. Կարին Տոնոյան

Karin

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական-բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին զոհվել է Արցախյան պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բացում եմ ֆբ էջս ու տեսնում միայն ինչ-որ հարսանիքի մասին տարաբնույթ ու տարատեսակ քննարկումներ, կարդում եմ ու ավելի տխրում, որ երկրի այս ճակատագրական պահին Սյունիքի վիճակով կամ Իվանյանում՝ նախկին Խոջալուում, ադրբեջանցիներին վերաբնակեցնելու լուրով, գերիների ու անհետ կորածներին նրանց ծնողների հոգեկան վիճակով ու ճակատագրերով ավելի քիչ հետաքրքրվող մարդ կա, քան՝ ինչ-որ մի շքեղաշուք հարսանիքով: Անկեղծ ասած՝ ես բոլորովին էլ զարմացած չեմ, իսկ դուք ուրիշ բա՞ն էիք սպասում: Հաճելի կզարմանայի, եթե հակառակը լիներ: Ցավալի է, երբ այսքան ցավից հետո էլ մեզ միայն անձերն են հետաքրքրում, ոչ թե՝ երևույթները. դրա համար էլ 30 տարի միայն անձերով ապրեցինք ու չտեսանք՝ ինչպես է քանդվում երկիրը:
Երբ մեր վճարած հարկերով ապրող պետական հեռուստատեսությունը մեր սգավոր տուն ամեն օր տաշիտուշի է ներմուծում ու վախենում ես հեռուստացույց միացնել անգամ կեղծ լուրերին տեղյակ լինելու համար և ազգովի չեք գոռում՝ չի՛ կարելի. մի անձի շքեղաշուք արհամարհանքի ու անհարգանքի վրա ինչո՞ւ եք զարմանում կամ զայրանում: Ամեն մարդ իր արարքով իրեն է գցում կամ բարձրացնում, դրանից մեր վիշտը ոչ ավելանում է, ոչ էլ պակասում, խնդիրն այլ տեղ է՝ Հայրենիք ենք կորցնում ու դրա ֆոնին նման ցոփուշվայտ վերաբերմունքն, իրոք, անթուլատրելի է: Բայց ո՞վ պետք է թուլատրի կամ չթույլատրի, երբ երկիրը ՏԵՐ չունի: Այ, ով իրեն ՏԵՐ է համարում, հրավիրում եմ գործ անելու. գարունն անցնում է, չենք հասցնում մեր ՏՂԱՆԵՐԻ ծառերը տնկել»:

Ձեզ կեհաքրքրի...