Լավ լուր առցանց առևտրով զբաղվողների համար. «Սպրինտ» ծառայություն Հայփոստ-ից

Haypost

Լավ լուր առցանց առևտրով զբաղվողների համար:

Մայիսի 1-ից կգործի մեր նոր՝ «Սպրինտ» ծառայությունը, որն ուղղված է առցանց վաճառքները խթանելուն:

📦 Մինչև 2կգ ներհանրապետական մանր կապոցների առաքումը կիրականացվի 2 օրվա ընթացքում* հետևյալ շահավետ պայմաններով՝

▪️մինչև 100գր՝ 290 դրամ
▪️101-250գր՝ 370 դրամ
▪️ 251-500գր՝ 530 դրամ
▪️ 501-1000գր՝ 760 դրամ
▪️ 1001-2000գր՝ 1,010 դրամ

☝🏻 Ձեզ կտրվի նաև tracking համար, որով կկարողանաք հետևել առաքանու հանձնման գործընթացին։

📲 Առաքանու՝ հասցեագրված փոստային բաժանմունք հասնելուն պես հաճախորդը կստանա IVR/ SMS հաղորդագրություն։

🧡 Մենք լսում ենք Ձեր առաջարկները և ստեղծում Ձեզ հարմար լուծումներ

* Ծառայության մանրամասներին ծանոթացեք մեր պաշտոնական կայքում՝ https://www.haypost.am/hy/1617710767

Ձեզ կեհաքրքրի...