ՍԵՎՆ ՈՒ ՍՊԻՏԱԿԸ ՄԵԿ ՈՒԺ ԵՆ. Արտակ Գալստյան

Nuynn en

 <<Սև ու Սպիտակ>>, դրանք շախմատի մեջ առկա խաղաքարերի երկու գույներն են, որքան էլ որ նրանք տարբեր են, բայց խաղում են նույն խաղը, որը կոչվում է շախմատ:
Այս շախմատ անունով թատերական ներկայացումը, որին ականատես ենք 2018թ-ից սկսած տեղափոխվեց նախընտրական դաշտ:
Արդեն երկու ուժեր՝ իրեն սպիտակ հռչակած ՔՊ-ն և սև անվանարկված նախկինները Ռ.Քոչարյանի գլխավորությամբ հայտ են ներկայացրել մասնակցել և հաղթել ընտրություններում:
Հիմա տեսնենք թե ընտրողը ընտրելով այս երկուսից մեկն ու մեկին իրականում ինչ է ընտրում:
Այսպես՝
Նախկինների՝ Ռ.Քոչարյանի իշխանության տարիները ասոցացվում են համատարած թալանի, քաղաքական սպանությունների, քաղաքական հետապնդումների, մարտի մեկի և կոռուպցիայի ծաղկման հետ:
Ընտրելով Ռ.Քոչարյանի ղեկավարած դաշինքը, ընտրողը փաստացի կարձանագրի, որ ինքը կողմ է համատարած թալանին, քաղաքական սպանություններին, քաղաքական հետապնդումներին, մարտի մեկին և կոռուպցիայի ծաղկմանը և իր տված քվեով Քոչարյանը կշարունակի նույնը ինչ արել է տասնամյակ շարունակ:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ասոցացվում է, ստի, կեղծիքի, ՀՀ տարացքների, Արցախի հանձնման, հազարավոր զոհերի, վիրավորների, անհայտ կորածների, նոր թագավարակից մահացածների, անիշխանության, ակնհայտ թրքամետության և հայրենիքի դավաճանության հետ:
Ընտրելով Ռ.Քոչարյանի ղեկավարած դաշինքը, ընտրողը փաստացի կարձանագրի, որ ինքը կողմ է ստին, կեղծիքին, ՀՀ տարացքների, Արցախի հանձնմանը, հազարավոր զոհերին, վիրավորներին, անհայտ կորածներին, նոր թագավարակից մահացածներին, անիշխանությանը, ակնհայտ թրքամետությանը և հայրենիքի դավաճանությանը:
Նիկոլն էլ կհայտարարի, որ իր գործունեությունը ճիշտ է, ստացել է ժողովրդի քվեն ու կհրաժարվի ցեղասպանությունից, կճանաչի ադրբեջանի և թուրքիայի տարածքային ամբողջականությունը, կվերացնի Հայոց բանակը և կուղևորվի դեպի թուրքիա՝ Մեծ Թուրան:
Արձանագրենք, որ անկախ նրանից թե այս երկու ուժերից ում կընտրի ընտրողը, պետք է արձանագրել, որ երկուսի դեպքում էլ Հայաստանը կկործանվի հիմնովին:
Հարկավոր է ընտրել ոչ թե անձերին, այլ գաղափարին, որը կներկայացնի երկրորդ ուժը, ի՞նչու երկրորդ, քանի որ Նիկոլն ու Քոչարյանը, Սևն ու սպիտակը, դա մեկ ուժ է, և նրանցից որն էլ հաղթի, արդյունքը նույնն է, Հայաստանի կործանումը և թուրքիայի հաղթանակը:
Արտակ Գալստյան
<<Հայոց Հայրենիք>>

Ձեզ կեհաքրքրի...