ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ, ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ՕԳՆԵԼԸ՝ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՅԻ ՊԱՐՏՔՆ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Hayoc Hayreniq
<<ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ>> ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Իշխանությունները անհիմն հիմնավորումներով հրաժարվում են, (զոհվածների, անհայտ կորածների և հաշմանդամների),նրանց ընտանիքների, այսուհետ՝ ԱՆՁԱՆՑ, հանդեպ օրենքով սահմանված, փոխհատուցում տրամադրելու, իրենց պարտականությունը կատարելուց։
Այդ պարտականությունը կրող իշխանության ներկայացուցիչները համատարած կարգով ԱՆՁԱՆՑ անհեթեթ ու անհիմն հիմքերով ուղարկում են դատարաններ կամ քննչական մարմիններ, որը նվաստացուցիչ և վիրավորական է Հայրենիքի համար մղված մարտերում իրենց կյանքն ու առողջությունը զոհած անձանց ու նրանց հարազատների համար։
Իշխանությունը ԱՆՁԱՆՑ առջև իր փոխհատուցում տրամադրելու պարտականությունը չկատարելու կամ հետաձգելու նպատակով
Անհայտ կորածների ընտանիքներից պահանջում է, որպեսզի վերջիններս այդ փաստը հաստատեն դատարանի վճռով։
Զոհված զինծառայողների ծնողներին հայտարարում է, որ պետք է քրեական գործի շրջանակներում պարզել, թե իրենց զավակը իրոք թշնամու կողմից է սպանվել, թե ինքնասպանություն է գործել
Հաշմանդամ դարձած զինծառայողներին հայտարարում է, որ քրեական գործի շրջանակներում պետք է պարզել, թե երկու ոտքը կամ ձեռերը կորցրած զինծառայողը թշնամու կողմից է վնասվել, թե ինքը իրեն է վնասել։
Զավեշտալի է, որ այս ամենը կատարվում է սեփական թիմակիցներին միլիոնավոր պարգևավճարներ տրամադրելու ֆոնի ներքո, որոնց տրամադրումը չի դադարեցվել նույնիսկ պատերազմի ժամանակ։
Հարկ է արձանագրել, որ իշխանությունների նման գործելավոճը, բացի ԱՆՁԱՆՑ անհարմարություն ու նվաստացում, պատճառելուց նաև առաջացնում է հավելյալ ՝ չհատուցվող ֆինանսական ծախսեր։
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, ի տարբերություն գործող իշխանությունների, պատերազմի ժամանակ նահատակված, անհայտ կորած և հաշմանդամ դարձած անձանց կամ նրանց ընտանիքի անդամների, բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի ապահովումը, նրանց հոգեկան հանգստությունը, , ցանկացած հայի պարտքն է ու պարտավորությունը <<ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ>> կուսակցության կենտրոնական կոմիտեն որոշում է կայացրել նախաձեռնել անվճար իրավաբանական օգնություն տրամադրում, պատերազմի ժամանակ նահատակված, անհայտ կորած և հաշմանդամ դարձած անձանց կամ նրանց ընտանիքի անդամներին, պետությունից փոխհատուցում ստանալու հարցերում։
Այս նպատակների իրականացման համար արդեն իսկ կնքվել են համագործակցության հուշագրեր <<ԱԴՈՆԱՅԻ>> Իրավապաշտպան ՀԿ-ի՝ Նախագահ Արտակ Գալստյան , <<ՖԻԴԵՍ>> Իրավապաշտպան ՀԿ-ի և <<ԱԳԼԱ>> Փաստաբանական գրասենյակի ՝ Նախագահ Սուսաննա Սարգսյան հետ։
<<ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ>> կուսակցության այս նախաձեռնությանը միանալ ցանկացող հայորդիների համար կհրապարակվի հաշվեհամարներ, որտեղ կարող են կատարել իրենց նվիրատվությունները:
Արտակ Գալստյան Վարդան Ղուկասյան Անահիտ Եղոյան Սուսաննա Սարգսյան

Ձեզ կեհաքրքրի...