Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու ժամանակ Հայկական կողմից վիրավորների թիվը կազմել է 11 հազար

tansymek hazar

 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու ժամանակ Հայկական կողմի ուժային կառույցներից վիրավորների եւ հիվանդների թիվը կազմել է 11 հազար: Այդ մասին հայտնել է ՊՆ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ Գեղամ Փաշիկյանը մարտի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

55 տոկոսը կազմում են թեթեւ վիրավորումները: 36 տոկոսը՝ միջին ծանրության, 7 տոկոսը՝ ծանր եւ 2 տոկոսը՝ ծայրահեղ ծանր վիրավորումներն են:

Մարտական գործողությունների ընթացքում կատարվել է ռեանոմոբիլների 664 չվերթ, վիրավորներին եւ հիվանդներին տարհանելու համար ուղղաթիռի 440 չվերթ, անցկացվել է 5000 վիրաբուժական միջամտություն, այդ թվում՝ ավելի քան 500-ն ընդհանուր անզգայացմամբ:

 

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանն իր հերթին նշեց, որ ներկայումս փաստացի բուժում է ստանում շուրջ 1500 զինծառայող, նրանք գտնվում են վերականգնողական արձակուրդում։

«Ներկայումս ունենք 885 արդեն իսկ առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամներ։ Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամները օգտվում են զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցությունից»,- պարզաբանեց Օհանյանը։

Ձեզ կեհաքրքրի...