Բացառիկ կադրեր՝ Երևանում բենզալցակայանի մոտ տեղի ունեցած կասկադյորական վթարից

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է այսօր՝ մարտի 27-ին, Երևանում՝ Արշակունյաց 23 հասցեի դիմաց, BMW-ն բախվում բենզալցակայանի մոտ կայանված ՎԱԶ 2107-ին, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվում է։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Արշակունյաց 23 հասցեի դիմաց BMW մակնիշի ավտոմեքենան բախվել էր նշված հատվածում գտնվող բենզալցակայանի մոտ կայանված ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենային։ Բախման հետևանքով «07»-ը կողաշրջվել էր՝ վնասելով բենզալցակայանի գույքի մեծ մասը, այդ թվում՝ արտաքին լուսավորման լույսերը, լիցքավորման սարքը, իսկ BMW-ն բախման վայրից մոտ 80 մետր առաջ էր ընթացել։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակ, որտեղից ժամանել էր ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Ռազմիկ Սարգսյանը, տեսուչներ Ալիկ Գալստյանն ու Վարդան Միրզոյանը։ Փաստի առթիվ Ա. Գալստյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում։ 

Ձեզ կեհաքրքրի...