Ոստիկանության ՊՊԾ գնդի ու մարզային վարչությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան մինչև 97,5 %-ով

Kbardzranan

 Կառավարության որոշմամբ Ոստիկանության ՊՊԾ գնդի քաղաքային ու մարզային վարչությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան: 

Որոշման նախագծի համաձայն` ՊՊԾ դասակների նոր ընդունվող՝ մինչև 5 տարի աշխատանքային կամ զինծառայության ստաժով շարային կրտսեր տեսուչների աշխատավարձը ներկայիս 190.552 դրամից կդառնա 320․000 դրամ՝ 68,8 %-ով ավելի։

Ոստիկանության լեյտենանտի կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը նախատեսվում է սահմանել ամսական 402․181 դրամ՝ ներկայիս 198.565 դրամի փոխարեն՝ 97,5 %-ով ավելի և այլն։

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից: Հեղինակներն ակնկալում են, որ աշխատավարձերի ավելացումը կնպաստի հանցագործությունների կանխարգելմանը, քաղաքացիների մոտ պաշտպանվածության զգացողության ուժեղացմանը, ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացմանը:

Աշխատավարձերի բարձրացումը նախատեսված է ապրիլի 1-ից: 

Ձեզ կեհաքրքրի...