Իսակովի պողոտա – Ա. Բաբաջանյան փողոց ճանապարհային հանգույցում կատարվելու է երթևեկության փոփոխություն
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ս.թ մարտի 26-ից մինչև հուլիսի 30-ը, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Իսակովի պողոտա – Ա. Բաբաջանյան փողոց ճանապարհային հանգույցում կատարվելու է երթևեկության փոփոխություն:
Մասնավորապես՝
· Փակվելու է Իսակովի – Մ5 ուղղությունից դեպի Ա. Բաբաջանյան փողոց իջատեղը,
· Փակվելու է Ա. Բաբաջանյան փողոց – Իսակովի պողոտա ուղղությունը (ուղեանցի տակով):
Վարորդներին առաջարկվում է օգտվել Ա. Բաբաջանյան – Մ5 ուղղությունից դեպի Իսակովի պողոտա հետադարձից: