Քոչարյանի պաշտպանները բացարկ հայտնեցին դատավորին և լքեցին դահլիճը. նիստը հետաձգվեց

Bacark haytnecin

 Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, հետաձգվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Պատճառն այն է, որ դատարանը որոշում է կայացրել անցնելու դատաքննության փուլ։ «Ձեզ ասել են՝ անցե՛ք դատաքննության։ Ամենաողջամիտ իրավիճակում դատարանը պիտի սպասեր՝ ՍԴ-ն ինչ որոշում է կայացնում, նոր շարունակեր, բայց չէ, դատարանը ափալ-թափալ անցնում է դատաքննության։ Ես ձեզ այդ հիմքով բացարկ եմ հայտնում, որովհետև ակնհայտորեն ուղղորդված եք գործում»,-հայտարարել է փաստաբան Կարեն Մեժլումյանը և դուրս եկել։ Այս բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները լքեցին դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ առանց նրանց անհնար է նիստը շարունակել։ Հաջորդ նիստին դատարանը կքննարկի նրանց վարքագիծը։ Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին։

Ձեզ կեհաքրքրի...