Կարեն Բրուտյանը կփոխարինի Ատոմ Ջանջուղազյանին. Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել

Popoxum

 Նիկոլ Փաշինյանը Ատոմ Ջանջուղազյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի մարտի 18-ից մինչև ապրիլի 1-ը ներառյալ:

2. Ատոմ Ջանջուղազյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը»,-ասված է որոշման մեջ:

Ձեզ կեհաքրքրի...