«1-03 ծառայությունում աշխատավարձ չենք ստացել»․ աշխատակիցն ահազանգում է

Ashxatavardz

1-03 ծառայության աշխատակից Աննա Արսենյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ շտապօգնության ծառայությունում աշխատավարձ չեն ստանում։

«1-03 ծառայությունում աշխատավարձ չենք ստացել: Առհասարակ մեր կառույցում աշխատավարձ ստանում են վերջին պլանով, ինչն անհարգալից վերաբերմունք է բժշկի հանդեպ: Ամեն օր գործ ունենք 1000 և ավելի քաղաքացիների հետ, որոնք մեր կարիքն ունեն, և պետությունը ոչ միայն չի գնահատում մեր կատարած աշխատանքը, այլ դեռ մի բան էլ քննարկման է դնում մեզ աշխատավարձ տալու հարցը…

Ես հասկանում եմ, որ երկիրը վատ վիճակում է, բայց, բժիշկներին դնելով հետին պլան, դուք քանդում եք երկրի հիմքը»,-գրել է 1-03 ծառայության աշխատակիցը:

Ձեզ կեհաքրքրի...