Գլխապատառ տարածում են՝ 16-ին պատերազմ է. Ստյոպա Սաֆարյան

Safaryan

Գլխապատառ տարածում են՝ 16-ին պատերազմ է, հետո կասկածելով, որ դա կարող է տեղի չունենալ, ստրախովչնի օր են դնում՝ 23-ից հետո պատերազմ է․․․ Որտեղի՞ց են վերցնում։ Եթե բան գիտեք, ասեք, հիմնավորեք, մենք էլ միանանք էդ ամենին․․Եթե անգամ դրա հավատում եք, միթե՞ ձեր միակ առաքելությունը դրա մասին գրառում անելն է, կամ աթոռ պահանջելը։ Դա ասողն ու դրան հավատացողը լրիվ այլ վարքագիծ պետք է ցուցաբերի՝ համախմբի, ոգի տա, աղետը հետաձգելու քննարկումներ հրավիրի․․․
Մտավորականը, վերլուծաբանը նրա համար չէ, որ պատերազմի 44 օրերին լռի, իր մաքառող ժողովդին, զավակներին խոսք չասի, հետո ծակերից դուրս գա ու հայրենասիրություն խաղա, ողբ կապի։ Մտավորականը նրա համար չի, որ պատերազմից հետո էլ ահաբեկի սեփական հասարակությանը։ Գոնե իմ պատկերացրած մտավորականը դա չէ․․․
Սա անպատկերացնելի է։ Հետո էլ ասում են՝ մենք ազգի էլիտան ենք, մենք վերլուծաբան ենք, մենք փորձագետ ենք, մենք էս ենք, մենք էն ենք․․․ Թարգեք, ախպոր պես․․․

Ձեզ կեհաքրքրի...