Ծանր պայքարը այս գործով պսակվեց հաղթանակով. պետական բյուջե կվճարվի 45 միլիոն դրամ. Տիգրան Աթանեսյան

haghtanakecin

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Երկու տարի առաջ սորոսա-լգբտ լրատվամիջոցները մի մեծ ոռնոց էին բարձրացրել գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանի ընտանիքին պատկանող առանձնատան վերաբերյալ: Նիկոլական ժեխային հեղափոխությունից ոգևորված մի կերպար դատի էր տվել և մի հսկայական գումար էր պահանջում:

Հետաքրքիր է, որ հայցը նա սովորական եղանակով չէր ներկայացրել: Նա մեկ այլ իր գործով կատարել էր հայցի լրացում: Սկզբնական հայցը որևէ աղերս չուներ Վ.Գասպարյանի հետ, իսկ իրավաբանները գիտեն, որ հայցը կարող է լրացվել, եթե չի փոխվում դրա էությունը: Դա ամենևին չխանգառեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկրտչյանին նախ թույլատրել հայցի լրացումը, իսկ այնուհետև այդ լրացման մասով առանձնացնել առանձին քաղաքացիական գործ:

 

Այսինքն, փաստացի, դատավորը խուսափելով գործերի բաշխման էլեկտրոնային համակարգից, ինքն իրեն «մակագրեց» նոր գործ: Սակայն այս մտքի հեղինակները մոռացել էին, որ լրացել է հայցային վաղեմությունը: Իմ միջնորդությունից հետո դատարանի կողմից հայցը մերժելու փոխարեն, հայցվորը կրկին լրացնում է հայցը, կրկին անթույլատրելի ձևով՝ այն որևէ աղերս չի ունենում նախորդ լրացում-հայցի հետ: Դատավորը իհարկե մերժում է իմ կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունները, այնուհետև երկու անգամ դիմում է գլխավոր դատախազին՝ ինձ քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով, և նույն հիմքերով դիմում է փաստաբանների պալատկին՝ ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով:

 

Քննչական մարմինները երկու անգամ մերժում են քրեական գործ հարուցելը, դե պալատը իհարկե ինձ «պատժում է»: Դատավորը կայացնում է իմ տեսած խայտառակագույն վճիռը, որով Վ.Գասպարյանից պետք է բռնագանձվի օդից վերցրած գումար: Ինչևէ, վերաքննիչ դատարանի կազմի պատիվ ունեցող մեծամասնությունը վճիռը բեկանում է ամբողջությամբ, հայցը մերժվում է:

Այսօր ստացա վճռաբեկ դատարանի որոշումը, որով հայցվորի վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը մերժվել է: Ծանր պայքարը այս գործով պսակվեց հաղթանակով, իսկ ժեխից ոգևորված հայցվորը պետք է պետական բյուջե վճարի 45 միլիոն դրամ՝ որպես պետական տուրք:

Արդարությունը միշտ հաղթում է, եթե չես շեղվում քո ուղիղ ճանապարհից»:

Ձեզ կեհաքրքրի...