Տիրան Խաչատրյանը վարչական դատարանում վիճարկում է նախագահի հրամանագիրը

Tiran

Հայաստանի Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան` ՀՀ նախագահի 2021 թ. փետրվարի 24-ի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով: Այս մասին հայտնի դարձավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Հայցը ներկայացվել է մարտի 3-ին և մակագրվել դատավոր Մերի Համբարձումյանին: Գործով որպես երրորդ անձ ներգրավված են վարչապետի աշխատակազմն ու զինված ուժերի գլխավոր շտաբը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Տիրան Խաչատրյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

Ձեզ կեհաքրքրի...