ԻՐԱՎԻՃԱԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԷԼ, ՍԱԴՐԻՉՆ ԷԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է. ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

Iravichak

 Մեզ համար սա ազգային քաղաքական պայքար է և այդ ճանապարհով փորձելու ենք հարցն ու պայքարը հասցնել ավարտին։ Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ընդդիմության հրավիրած հերթական հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՓՇ համակարգող Իշխան Սաղաթելյանը։

 Սաղաթելյանը անդրադառնալով շենքի մոտ տեղակայված մեծաթիվ ոստիկաններին, տեղադրված լուսաձայնային նռնակներին, շենք բերված դիպուկահարներին ու ոստիկանության տարածած այն հաղորդագրությանը,  թե հավաքին հնարավոր են սադրանանքեր լինեն, նշեց. «Մեր կողմից սադրանքներ չեն եղել ու չեն լինելու։ Մեր երկրում կա մեկ սադրիչ, որը կես ժամից գալու է այս շենք։Ամբողջ իրավիճակի և հետևանքների պատասխանատուն Փաշինյանն է ու սադրիչն ինքն է:Մենք մեր երկիրը չպետք է տանենք ցնցումների, մեր քայլերի արդյունքում այս մարդը րոպե առ րոպե կորցնում է իշխանությունը»,- ասաց նա։

Ձեզ կեհաքրքրի...