Մայրաքաղաքում շինարարության նկատելի աշխուժացմանը զուգահեռ` շինհրապարակներ կազմակերպելու գործում այս գարնանից սկսած կգործեն նոր կանոններ

kanonner

Պաշտպանված կանաչ գոտի և նոր պաստառներ
Մայրաքաղաքում շինարարության նկատելի աշխուժացմանը զուգահեռ` շինհրապարակներ կազմակերպելու գործում այս գարնանից սկսած կգործեն նոր կանոններ: Բոլորովին վերջերս Երևանի ավագանին փոփոխություններ կատարեց շինհրապարակների կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմաններում: Այսուհետ շինհրապարակներում կառուցապատողները հատուկ մոտեցում պետք է ցուցաբերեն հարակից կանաչ գոտիների պահպանմանը:
Մեկ այլ որոշմամբ շինհրապարակի ժամանակավոր ցանկապատի համար Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին նոր ձևավորում է առաջարկում: Այս նորմի պահպանումը ևս այսուհետ պարտադիր պահանջ է: Տպագրության համար համապատասխան ֆայլերը կառուցապատողները կարող են անվճար ներբեռնել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական՝ yerevan.am կայքի «Քաղաքաշինություն» բաժնից:

Ձեզ կեհաքրքրի...