«Հայրենիքի փրկության շարժումը» շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ

Pahanj

«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել՝ շտապ հանդիպում պահանջելով նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

««Հայրենիքի փրկության շարժումը» խիստ մտահոգիչ է համարում Նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին այսօր հրապարակած դիրքորոշումը:

Տարածված հաղորդագրության բովանդակության մեջ երկրի ղեկավարը շրջանցում է Նիկոլ Փաշինյանի՝ համապատասխան որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը:

Ելնելով վերոգրյալից՝ «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ»,- նշված է հայտարարության մեջ:

Ձեզ կեհաքրքրի...