Ադրբեջանը Թուրքիայից նոր սպառազինության ձեռքբերման պայմանագրեր է կնքել

Nor zenqer

 Ադրբեջանը նոր պայմանագրեր է ստորագրել Թուրքիայի հետ՝ սպառազինություն ձեռք բերելու համար, հայտարարել է Իլհամ Ալիևը։ «Դա է՛լ ավելի կուժեղացնի մեր բանակը»,- ուրբաթ օրը ասել է Ադրբեջանի առաջնորդը։

Նա, սակայն չի մանրամասնել, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը։ Փոխարենը՝ բարձր է գնահատել թուրքական արտադրության զենքը, որը Բաքուն կիրառել է Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում։

Նախօրեին Իլհամ Ալիևը պնդել էր, թե «հայկական բանակ այլևս չկա և չպետք է լինի»։ «Մենք երբեք թույլ չենք տա, որպեսզի մեզ համար սպառնալիք ստեղծվի, կամ ազատագրված տարածքներ վերադարձող մեր քաղաքացիների համար վտանգներ ի հայտ գան», – հայտարարել էր Ադրբեջանի նախագահը:

 

azatutyun.am

Ձեզ կեհաքրքրի...