Հույն թուրքագետ. ԱՄՆ-ն ծրագրել էր Էրդողանին սպանել և Թուրքիայում իշխանության բերել «Էգ գայլին»

Spanel Erdoghanin

Հույն թուրքագետ, Կանադայի Օտտավա համալսարանի պրոֆեսոր Դիմիտրիս Կիչիկիսը հունական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիա-Արևմուտք հարաբերություններին:

Կիչիկիսը նշել է, որ Թուրքիայի  իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունից» (AKP-ԱԶԿ) և աջակողմյան «Ազգայնական շարժում կուսակցությունից» (MHP-ԱՇԿ) կազմված «Ժողովուրդ» (Ջումհուր-Cumhur) դաշինքը հիմա մարտահրավեր է նետել Արևմուտքին:

Նրա խոսքով՝ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման քաղաքական թևը համարվող MHP-ի առաջնորդ Դևլեթ Բահչելին Արևմուտքից անկախ լինելու համար պահպանում են իրենց դաշնակցային հարաբերությունները: 

Կիչիկիսի համոզմամբ՝ Էրդողանին առայժմ հաջողվել է չեզոքություն պահպանելով Թուրքիային «փրկել» Արևմուտքից: Նա օրինակ է բերել Եգիպտոսի երկրորդ նախագահ Գամալ Աբդել Նասերի՝ Արևմուտքի նկատմամբ կիրառած չեզոքության քաղաքականության փորձը՝ նշելով, որ այն ձախոխվել է և հույս է հայտնել, որ Էրդողանը նույնպես այդ չեզոքությամբ կձախողի, քանի որ հեշտ չէ դուրս գալ Արևմուտքի դեմ:

Թուրքագետի պնդմամբ՝ երբ ինքը 2016թ. գտնվում էր Թուրքիայում, տեղեկություն ուներ, որ ամերիկացիները փորձել են Ինջիրլիքի ռազմաբազայից մահափորձ կազմակերպել Էրդողանի դեմ: Նա նաև հայտնել է, որ Օբամայի վարչակազմը ծրագրել էր Էրդողանին վերացնել և Թուրքիայում իշխանության բերել «Էգ գայլին»:

«Էգ գայլ» ասելով պրոֆեսորը նկատի ունի Թուրքիայում ընդդիմադիր, ազգայնական «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեներին:

Նա նաև հայտնել է, թե ինչու է ամերիկյան վարչակազմը ցանկացել Աքշեներին բերել իշխանության։ Պատճառն այն է, որ վերջինս աջակցում է ԱՄՆ-ին՝ ի տարբերություն Էրդողանի, որը լրիվ հակառակն է անում:

Թուրքագետը, ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին համարելով ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի շարունակությունը, համոզմունք է հայտնել, որ Բայդենը նունպես մահափորձ կկազմակերպի Էրդողանի դեմ, քանի որ Օբաման փորձել էր վերացնել վերջինիս:

 

ermenihaber.am

 

Ձեզ կեհաքրքրի...