Ռուս խաղաղապահներն աջակցություն են ցուցաբերել Լաչինի ՀԷԿ-ի շահագործման վերսկսմանը
Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը:
Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Լաչինի հիդրոէլեկտրակայանի տուրբինային դահլիճը հայտնվել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, իսկ տարածքում գտնվող հիդրոէլեկտրակայանի ամբարտակը անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից վերականգնվել է ՀԷԿ-ի աշխատանքը, ներկայումս ռուս խաղաղապահներն ապահովում են էներգետիկ ինժեներների անվտանգությունն ու անխափան հասանելիությունը՝ էներգաբլոկների և համակարգերի սպասարկման աշխատանքներ իրականացմանը: Դա թույլ է տալիս էլեկտրաէներգիա մատակարարել հարակից բնակավայրերին, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքին: