Չավուշօղլու. «Պատրաստ ենք անել ամեն հնարավորը՝ թուրքմենական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնելու համար»

gaz

DISISLERI BAKANI MEVLUT CAVUSOGLU VE TURKMENISTAN DISISLERI BAKANI RASID MEREDOV, BAS BASA VE HEYETLER ARASI GORUSMELERIN ARDINDAN ORTAK BASIN TOPLANTISI DUZENLEDI.FOTO-ANKARA-DHA

 Անկարան պատրաստ է անել իրենից կախված ամեն ինչ թուրքմենական գազն ու նավթը Թուրքիայի տարածքով եվրոպական շուկա հասցնելու համար: Նախօրեին Անկարայում Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Խոսելով տնտեսական ոլորտում 2 երկրների համագործակցության մասին՝ նա նշել է, որ 2 երկրները բանակցություններ կսկսեն Թուրքմենստանի անկախացումից անմիջապես հետո ստորագրված ներդրումների պահպանման և խրախուսման, կրկնակի հարկման բացառման պայմանագրերը թարմացնելու համար, քանի որ դրանք արդեն հնացել են և չեն արտացոլում ներկայիս իրողությունները: 

«Մենք շատ ուրախ ենք հատկապես Կասպից ծովի հիդրոկարբոնի հանքավայրերի վերաբերյալ Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև կնքված հուշագրի համար: Մեր ընկերությունները ևս պատրաստ են համագործակցել տարածաշրջանում և Կասպից ծովում: Թուրքիան մասնավորապես պատրաստ է անել իրենից կախված ամեն ինչ՝ թուրքմենական գազը ու նավթը Թուրքիայի տարածքով եվրոպական շուկաներ հասցնելու համար»,- ասել է Չավուշօղլուն: 

Վերջինս խոսել է նաև Թուրքմենստանի հետ անվտանգության ոլորտում առկա համագործակցությունը խորացնելու Թուրքիայի մտադրության մասին:

ermenihaber.am

 

Ձեզ կեհաքրքրի...