Հարգելի’ քաղաքական ուժեր, փորձագետներ և քաղաքագետներ, վերջապես կողմնորոշվեք, թե դուք ինչ եք ուզում` արտահերթ ընտրությու՞ն, թե՞ հրաժարական. Էդմոն Մարուքյան

Koghmnoroshveq
Երբ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերին առաջարկեց քննարկել արտահերթ ընտրությունների հարցը և հանդիպել այդ օրակարգով, Հայաստանի ընդդիմադիր դաշտի արտախորհրդարանական դերակատարներն անխտիր հայտարարեցին, որ արտահերթ ընտրություններ Նիկոլ Փաշինյանի օրակարգով և նրա կողմից կազմակերպելով անընդունելի են: Անգամ հայհոյախառն հայտարարություններ եղան քաղաղաքական ուժերի, քաղաքագետների, փորձագետների, ԶԼՄ-ների շուրթերով` բոլոր այն ուժերին ուղղված, որոնք հանկարծ կհամաձայնեն այդ օրակարգին կամ որևէ կերպ կքննարկեն այդ օրակարգը վարչապետի հետ:
Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունների ղեկավարները ԱԺ-ում հանդիպեցին Փաշինյանին և նրան տեղեկացրեցին, որ ընդդիմության պահանջը ոչ թե արտահերթ ընտրությունների կազմակերպումն է, այլ վարչապետի հրաժարականը:
Փետրվարի 7-ին “Իմ քայլը” հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների հարցը կտեղափոխվի քննարկման հունիսին:
Այս հայտարարությունից հետո` հիմա էլ տարատեսակ փորձագետներ, քաղաքագետներ և քաղաքական ուժեր սկսել են մեղադրել խորհրդարանական ընդդիմությանը, թե իբր այդ դուք եք այս խորհրդարանը պահում, այդ պատճառով չի ցրվում ԱԺ-ն, որպեսզի գնանք արտահերթ ընտրությունների:
Հիմա ինչ եմ ուզում ասել.
Հարգելի’ քաղաքական ուժեր, փորձագետներ և քաղաքագետներ, վերջապես կողմնորոշվեք, թե դուք ինչ եք ուզում` արտահերթ ընտրությու՞ն, թե՞ հրաժարական, թե՞ հրաժարական ու հետո արտահերթ ընտրություն:
Նախ ինքներդ որոշեք` ինչ եք ուզում, նոր հետո, որ կձևակերպեք ձեր պահանջը, նորից կխոսենք, ու հանկարծ չփորձե’ք ձեր անորոշ պահանջները գցել խորհրդարանական ընդդիմության գրպանը:
Այս պահին խորհրդարանը միակ լեգիտիմ մարմինն է, խորհրդարանական ընդդիմությունն առավել ևս լեգիտիմ է, և ցանկացած արշավ ընդդեմ խորհրդրարանական ընդդիմության ի սկզբանե ձախողված է։
Էդմոն Մարուքյան

Ձեզ կեհաքրքրի...