Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին

Chinastan
 Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին:
Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ քաղաքապետ Մարությանը գոհունակությամբ արձանագրել է, որ Երևանի և Չինաստանի մի շարք քաղաքների միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա տարբեր բնագավառներում: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել քաղաքային մի շարք ենթակառուցվածքների զարգացման հարցում չինական կողմի ցուցաբերած աջակցության համար և նշել, որ քաղաքը բաց է քննարկելու փոխգործակցության խորացումը տարբեր բնագավառներում, այդ թվում՝ հանրային տրանսպորտի բարեփոխումների հարցում:
Իր հերթին դեսպան Ֆան Յոնգը պատրաստակամություն է հայտնել իր առաքելության ընթացքում նպաստելու Երևանի և Չինաստանի քաղաքների միջև համագործակցության կայուն զարգացմանը:

Ձեզ կեհաքրքրի...