Ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են Toyota Alphard-ն ու КамАЗ-ը. կան վիրավորներ.
Այսօր՝ փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 156.5-րդ կմ հատվածում բախվել են Քաջարան քաղաքի բնակիչ, 40-ամյա Ռոման Մակարյանի վարած КамАЗ մակնիշի և Երևանի բնակիչ, 47-ամյա Արմեն Բարսեղյանի վարած Toyota Alphard մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդն ու նրա ուղևորներ, Արցախի Հանրապետության բնակիչներ, 21-ամյա Ցողիկ Գրիգորյանն ու 34-ամյա Անուշ Ադամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի
shamshyan.com