ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող գերիներին

Karmir xach

 Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայողներին և քաղաքացիական անձանց:

Կառույցի Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարը «Լուրերին» ասել է, որ փետրվարի 1-ին և 2-ին տեսակցել են 4 անձի. նրանց թվում և՛ զինծառայողներ են, և՛ քաղաքացիական անձինք:

Զառա Ամատունին ընդգծել է՝ նրանց տեսակցած պատվիրակների ուշադրության կենտրոնում է գերիների հանդեպ վերաբերմունքը:

Միջազգային կառույցը գերեվարվածների թիվ և ցուցակ չի հրապարակում, բայց վստահեցնում է՝ պարբերաբար այցելում են նրանց, ում գերեվարման փաստն Ադրբեջանի իշխանությունը հաստատել է:

«Ցուցակ ասածն այն տվյալներն են, որոնք մենք ունենք մեզ մոտ, գրանցում ենք և որով մենք պարբերաբար անցնում ենք՝ հասկանալու համար՝ յուրաքանչյուր դեպքի հետ կապված կա՞ առաջընթաց մեր աշխատանքներում: Սակայն այդ ցուցակ ասվածը կամ այն ցանկացած տվյալները, որ հավաքագրում ենք, դրանք նույնպես մեր և համապատասխան իշխանությունների միջև աշխատանքի կոնֆիդենցիալ բնույթի գործընթաց են, որը չենք հայտնում հանրությանը»,- ասել է Ամատունին:

Հեղինակ`Մայա Խաչատրյան
1lurer.am

Ձեզ կեհաքրքրի...