Ընդունվում են ուսանողների փոխանակման GlobalUGRAD ծրագրի մասնակցության հայտեր. ԱՄՆ դեսպանատուն
Ընդունվում են ուսանողների փոխանակման #GlobalUGRAD ծրագրի մասնակցության հայտեր։
Ծրագիրը նախատեսված է 18 տարին լրացած և առնվազն մեկ կիսամյակ բակալավրիատի առկա ուսուցմամբ սովորած ուսանողների համար։
Այն Միացյալ Նահանգներում մեկ կիսամյակ սովորելու, երկիրը ճանաչելու, նոր միջավայրերի հարմարվելու ու բազմաթիվ նոր հմտություններ ձեռք բերելու բացառիկ հնարավորություն է ուսանողների համար։
Եթե հետաքրքեց, ուրեմն մի՛ հապաղեք ներկայացնել ձեր հայտը մինչեւ 2021թ․ փետրվարի 28-ը։
Բաց մի՛ թողեք այս հնարավորությունը։
Հայտը ներկայացնելու ու UGRAD ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար տես՝ www.worldlearning.org/ugrad