Հայաստանն այս գարնանը ՌԴ զբոսաշրջիկների նախընտրելի ուղղությունների տասնյակում է

turizm

 Հայաստանն ընդգրկվել է այն երկրների տասնյակում, որոնք ռուս զբոսաշրջիկները կնախընտրեին այցելել 2021-ի գարնանը, հաղորդում է OneTwoTrip-ը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ընկերության մասնագետները վերլուծել են օգտատերերի՝ մարտի 1-ից մինչև մայիսի 31-ը չվերթով ավիատոմսերի որոնողական հարցումները:

Պարզվել է, որ առավել մեծ ժողովրդականություն է վայելում Մոսկվան (15 տոկոս):

Երկրորդ տեղում Սոչին է, ուր կցանկանար մեկնել յուրաքանչյուր տասներորդ հարցվողը։  Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Սանկտ Պետերբուրգը։

Բացի այդ, ցուցակում տեղ են գտել Սիմֆերոպոլը, Կրասնոդարը, Կալինինգրադը, Միներալնիե Վոդին, Եկատերինբուրգը եւ Նովոսիբիրսկը:

Ռուսաստանցիներն արտասահմանյան երկրներից առաջնությունը տվել են Թուրքիային (18 տոկոս)։  Ամենապահանջված ուղղությունների եռյակում են ԱՄԷ-ն և Եգիպտոսը։

Հաճախորդները հաճախ ստուգում են նաև Մալդիվներ, Ուզբեկստան, ԱՄՆ, Ղազախստան, Կիպրոս, Հայաստան և Սերբիա տոմս գնելու հնարավորությունները:

Ձեզ կեհաքրքրի...