Արաբական մամուլն անդրադարձել է Թուրքիային

mamul

 Սաուդյան Արաբիայում լույս տեսնող «Arab News» օրաթերթն անդրադարձել է տարածաշրջանում Թուրքիայի վարած ծավալապաշտական քաղաքականությանը՝ ընդգծելով, որ Թուրքիան շարունակում է իրեն Օսմանյան պետության իրավահաջորդ զգալ նաև տարածքային նկրտումների առումով։

 Հոդվածի հեղինակը նշում է, որ ԱՄՆ-ում Ջո Բայդենի նախագահ ընտրվելուց հետո Մերձավոր Արևելքում հատկապես Իրանն է հայտվել ուշադրության կենտրոնում։ Սակայն ըստ արաբ հոդվածագրի դիտարկման՝ տարածաշրջանում մեկ այլ ուժ կա, որին պետք է հսկողության տակ առնել և այդ ուժը Էրդողանի ղեկավարած Թուրքիան է։

 Արաբ լրագրողը Թուրքիան ներկայացնում է որպես սպառնալիք տարածաշրջանային բոլոր երկրների համար, քանի որ ցանկանում է իր ազդեցությունն ուժեղացնել նախկին Օսմանյան կայսրության տարածքներում և այդ նպատակով ռազմական օգնություն է ցուցաբերում Կատարի ու Լիբիայի իր դաշնակիցներին և Ադրբեջանին։

ermenihaber.am

Ձեզ կեհաքրքրի...