Պուտինն Էրդողանին է ներկայացրել ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքները

heraxosazruyc

 Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է  ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:

Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի  ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքը:

«Ընդգծվել է, որ անցած բանակցությունների գլխավոր արդյունքներից մեկը դարձել է Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից հարաբերությունների կարգավորման տրամադրվածության հաստատումը, խաղաղ կյանքի հաստատման գործնական փոխգործակցության,  տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում գործնական փոխգործակցության պատրաստակամությունը: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ընդհանուր կայունացումը ՝ հաջողվել է համաձայնեցնել այդ ուղղությամբ մի շարք կարևոր քայլեր»,- նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:

Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աջակցություն է հայտնել Ռուսաստանին ջանքերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, հանդես է եկել Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգումը շարունակելու օգտին, այդ թվում ՝ տարածաշրջանի տնտեսական զարգացման եւ փոխշահավետ նախագծերի առաջխաղացման օգտին:

Առանձին անդրադարձ է կատարվել հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնի ձեւավորման որոշ բնագավառներին:

Ձեզ կեհաքրքրի...