Թուրքական հեռուստաընկերությանը զայրացրել է Ջո Բայդենի որոշումը
Թուրքիայի պետական «TRT» հեռուստատեսությանը զայրացրել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի կադրային առաջին նշանակումը Մերձավոր Արևելքում:
Անկարայի դժգոհության պատճառը մասնավորապես այն է, որ Բայդենը Բրեթ ՄըքԳուրքին նշանակել է որպես ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերի համակարգող:
«ՄաքԳուրքը կարևոր դերակատարություն է ունենցել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար Մերձավոր Արևելքում, և այժմ կարծես նա վերադարձել է իր գործն ավարտին հասցնելու համար», – հայտնում է թուրքական հեռուստատեսությունը:
Բրեթ Մաքգուրկն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն էր «Իսլամական պետության» ահաբեկչական կազմակերպության դեմ պшյքшրnւմ և անմիջական մասնակցություն է ունեցել «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» (Սիրիայի քրդական ուժեր) հետ համագործակցության հարցում, որոնց Անկարան համարում է шհшբեկչшկшն ուժեր։
Ուշագրավ էր, որ 2018-ի դեկտեմբերին ԱՄՆ-ի զnրքերը Սիրիայից դուրս բերելու մասին Դոնալդ Թրամփի անսպասելի որոշումից հետո ՄըքԳուրքը հրաժարական տվեց:
ermenihaber.am