Հունաստանի արտգործնախարար․ «Ներկայիս Թուրքիան այլևս առաջվանը չէ»
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հունական հայտնի «Kathimerini» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններին։
Մինչ Դենդիասը նշել է, որ ներկայիս Թուրքիան այլևս այն Թուրքիան չէ, որը կար 2016-ին, երբ տեղի էր ունենում Կիպրոսի հարցի շուրջ թուրք-հունական նախնական բանակցությունների վերջին փուլը, թուրքական աղբյուրը խեղաթյուրել է հույն նախարարի խոսքը և գրել, որ Հունաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ Թուրքիան այլևս 100 տարի առաջվա «Եվրոպայի հիվանդ մարդը» չէ։
«Ներկայիս Թուրքիան շեղվում է մինչ 2000-ականների Թուրքիայի ուղեգծից, որն անհամբեր սպասում էր եվրոպական ինտեգրմանը»,-ասել է Դենդիասը։ Նա նաև հայտնել է, որ Հունաստանը պատրաստ է ընդունել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ Կիպրոսի հարցով ոչ պաշտոնական հնգակողմ կոնֆերանսին մասնակցելու առաջարկը։
Նշենք, որ անցյալ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր Հունաստանի հետ քննարկումներ սկսելու մասին։
ermenihaber.am