Պուտինը եւ Մակրոնը քննարկել են ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հետ կապված հարցեր

Putin Makron

 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունների համակարգման շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկել է հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հետ կապված որոշ հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը, հաշվի առնելով 2020թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հետեւողական իրականացումը եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության կայունացումը՝ նշվել է, որ նախեւառաջ այդ հանդիպմանը նկատի է առնվում տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ հետագա քայլերի քննարկումը:

«Ֆրանսիայի նախագահն իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը սատարելու Ռուսաստանի ջանքերին։  Ընդգծվել է ռազմական բախումներից տուժած բնակչությանը մարդասիրական օգնության անհետաձգելի տրամադրման կարեւորությունը, այդ թվում ՝ պրոֆիլային միջազգային կազմակերպությունների գծով»,- նշվում է Կրեմլի կայքի հաղորդագրության մեջ:

Ձեզ կեհաքրքրի...