Ինդոնեզիայում անհետ կորած օդանավն ընկել է ջուրը
Ինդոնեզիայի ավիաընկերությանը պատկանող Բոինգ 737-500 օդանավը, որի հետ կապը կորել էր, ջուրն է ընկել՝ փոխանցում է Al Jazeera-ն:
Ջակարտայի օդանավակայանից օդ բարձրանալուց չորս րոպե անց օդանավն անհետացել էր թռիչքների կառավարման կենտրոնի ռադարների էկրանից: Հայտնի է դարձել, որ օդանավում եղել է 62 մարդ՝ 56 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:
Օդանավն Ինդոնեզիայի մայրաքաղաքից թռիչք էր իրականացնում դեպի Պոնտիանակ:
Օդային փոխադրամիջոցի բեկորները ջրում հայտնաբերել են ձկնորսները: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: