Հայկազ Բաղմանյանն ազատվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնից

Baghmanyan

ՀՀ վարչապետի առաջարկությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով՝ Հայկազ Բաղմանյանն ազատվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնից:  Հրամանագիրը հրապարակված է նախագահի կայքէջում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Հայկազ ԲԱՂՄԱՆՅԱՆԻՆ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից ազատել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Ձեզ կեհաքրքրի...