«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ նույն հիմնարկի երկու աշխատակցի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար

qnchakan

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի կողմից նույն հիմնարկի երկու աշխատակցի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. հուլիսի 21-ին՝ ժամը 20:30-ին, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հերթապահ մասի պատասխանատու հերթապահի օգնականը, քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցների հետ, սահմանված կարգով, բացել են խցի դուռը՝  ներքին կանոնակարգի խախտման պատճառով պատժախցային և կարանտինային բաժանմունքի խցում գտնվող դատապարտյալին հասանելիք անկողնային պարագաները հանձնելու նպատակով, և առաջարկել նրան վերցնել դռան դիմաց դրված անկողնային պարագաներն ու հագուստները:

Վերջինս, ընդգծելով իր թշնամական վերաբերմունքը քրիստոնյաների հանդեպ, մոտեցել է դռանը և իր մոտ պահված ածելիով երկու անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, անսպասելիորեն վնասվածք է պատճառել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից մեկին՝ ձախ բազկի, այնուհետև մյուս աշխատակցին՝ դեմքի և պարանոցի հատվածներում: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներով դատապարտյալը հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, հրելով նրան, մտցրել են խուց և դուռը փակել, որի ընթացքում վերջինս հնչեցրել է՝ «Ալլահ Ագբար, մահ քրիստոնյաներին, քրիստոնյաների արյունն եմ թափելու, բոլորդ մեռնելու եք» արտահայտությունը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 13-րդ կետերով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել դատախազին:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ձեզ կեհաքրքրի...