Թուրքիան ու Ադրբեջանը պայմանագիր են ստորագրում Իգդիր-Նախիջևան գազատարը կառուցելու վերաբերյալ

Gazatar

Այսօր` դեկտեմբերի 15-ին, Թուրքիայի ու Ադրբեջանի էներգետիկայի նախարարները պայմանագիր կստորագրեն Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման վերաբերյալ: Այս նախագիծը, որի մասին խոսվում է տարիներ շարունակ, նպատակ ունի Թուրքիայի տարածքով նույնպես գազ հասցնել Ադրբեջանի հետ ցամաքային սահման չունեցող Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:

Ներկայում Նախիջևանին գազ է մատակարարում հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Նշվում է, որ նախագիծն իրականացնելու են թուրքական BOTAŞ պետական գազային ընկերության և ադրբեջանական SOCAR պետական ընկերության կողմից: 

 

ermenihaber.am

Ձեզ կեհաքրքրի...