Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է զոհվել
Աղդամի շրջանի Շահբուլաղ գյուղի տարածքում ականի պայթյունի հետևանքով դեկտեմբերի 13-ին ադրբեջանցի մեկ զինծառայող է մահացել, երկու անձ վիրավորում է ստացել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Աղդամի շրջանի երկու բնակիչները ստացել են ծանր աստիճանի վիրավորում: